ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ Ապոկալիպսիս
Աշխարհի կործանման թեման հուզում է մարդկանց նույնքան վաղուց, որքան նրանք ապրում են Երկրի վրա։ Եվ ժամանակ առ ժամանակ կանխագուշակում են կործանման տարեթվերը։ 2006 թ. Հոլանդիայի և ԱՄՆ-ի գիտնականները միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի։
Ուտրեխտի համալսարանի մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Վրա կհասնի նոր սառցե դարաշրջան, Լւ մարդը կարժանանա դինոզավրերի ճակատագրին։
Իսկ Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբանների կարծիքով, աղետը տեղի կունենա կես միլիարդ տարի անց. կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը։
Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասակւսն մարգարեությունները արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը։ Քանզի Աստվածաշնչում պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Աստծուն։
Երկու գլխավոր առևղծվածերը, որոնց վրա վաղուց ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը Երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա։ Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ։ Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունի հետևանքով Ապո֊ կալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց։ Սակայն 2004 թվականին հրապարակվեցին Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերիայի էներգիայի ազդեցության տակ, հետաձգվում է ևս 1,5 տասնյակ միլիարդ տարով։
Գիտական այլ «զարհուրիկների» թվին են պատկանում հզոր գամմա-բռնկումների կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրոհի կանխատեսումները։ Դրանցից մեկը, իբր, կխոյահարի մեր մոլորակը 2020 թվականին։ Ասենք, այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան։ Ավստրալիացի աստղագետները հայտարարեցին, աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից 36-39 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Կարելի է հանգիստ քնել։
ճիշտ է, ընդամենը 7 տարի հետո երկրային ձգողության ազդեցությամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա, և այդժամ երկրագնդի վերջը հաստատ կգա։
Եվս մեկ վտանգ, գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանետումներ այլ գալակտիկաներից։ Եթե դրանցից որևէ ՚մեկը հասնի մեր մոլորակին, ապա նա լրիվ կայրվի։ Դրա հավանականությունը ծայրաստիճան փոքր է, բայց ո՜վ գիտե, մեկ էլ տեսար…
Հոլանդիայի Ուտրեխտի և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտարարեցին, որ իրենց միանգամայն ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը։ Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ տեղեկացրին, յուրաքանչյուր 2,5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի տեղաշարժ։ Դա հանգեցնում է աղետալի սառցակալման։
Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբաններ Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ առաջադեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի կողմից։ Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ։ Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան կենդանիներն ու բույսերը, 3,5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ 7,5 միլիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից։
Բանավեճեր են ընթանում նաև այն մասին, թե հնարավոր կլինի՞ արդյոք փրկվել այլ մոլորակում վերաբնակվելու միջոցով։ Գիտնականները դրանում խիստ կասկածում են։ Նախ բոլորին չես վերաբնակեցնի, ոչ փողը, ոչ էլ թռչող սարքերը չեն բավականացնի։ Երկրորդ այնպիսի մոլորակ, որը գոնե փոքր-ինչ կհիշեցնի Երկիրը, տիեզերքում դժվար թե հաջողվի գտնել։
Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքում ենթարկվում են աստվածաբանների քննադատությանը։ Ախր, Տերը պարզ ասել է. «Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկին, անգամ հրեշտակներին, այն գիտե միայն Հայրն իմ երկնային»։

Դարի հանելուկը՝ Հարի Հուդինի
1899 թ. հունվարի 5-ին Չիկագոյի թերթերից մեկը տպագրեց իր թղթակցի հաղորդագրությունը մի անսովոր դիպվածի մասին, անծանոթ մի երիտասարդ փողոցում մոտեցել էր ոստիկանին և հայտարարել, որ նրա գոտուց կախված ձեռնաշղթաներն իր համար սարսափելի չեն։ Ոստիկանը առանց պատասխանի արժանացնելու, ձեռնաշղթաները վարպետորեն հագցրել է երիտասարդի դաստակներին։ Վերջինս թիկունքով շրջվել է, արագորեն հանել ձեռնաշղթաները և ժպտալով վերադարձրել ոստիկանին։ Թղթակցին ճարպիկ երիտասարդը հայտնել է իր անունըՀաորի Հուդինր։ Այդ անունը դեռևս անծանոթ էր ընթերցողներին։ Միայն Մարտին Բեյկի տնօրինած «Օրփեոս» վարյետեում աշխատանքի անցնելուց հետո Հուդինին հանրաճանաչ դարձավ։
Այդ զարմանալի արտիստը ծնվել է 1874 թ. Բուդապեշտում։ Նա ռա– բի Մայեր Մամուել Վայսի յոթերորդ զավակն էր։ Նրա իսկական անունը էրիխ Վայս է։ Նրա ծննդից երկու տարի անց ընտանիքը արտագաղթեց Ամերիկա, որտեղ էլ նա իր համար հորինեց Հուդինի կեղծանունը։ Հու– դինիին անհնար էր կապկպել։ Նա բացում էր ցանկացած ձեռնաշղթաներն ու ոտնաշղթաները, նույնիսկ, եթե դրանք ոստիկանների հատուկ պատվերով էին պատրաստած, կարողանում էր ազատվել զսպաշապ– կից, եթե նույնիսկ ոտքերից կախված էր լինում՝ օդի մեջ։
1900 թ. ապրիլի 11-ին օրենքի պահապանները գրավոր ընդունեցին իրենց վերջնական պարտությունը։ Կանզաս Սիթիում՝ մերկ Հուդինին ոչ միայն ձեռքերն ազատեց հինգ զույգ ձեռնաշղթաներից, այլև ութ րոպեում դուրս եկավ բանտախցից, որի դռան փականքն ստեղծողը արտոնագիր էր ստացել։
Արտիստի հաջողությունները այլևս մրրիկի էին նման։ Անգլիայում նա մարտահրավեր նետեց հռչակավոր Սքոթլանդ-յարդին։ Նրան մանրազնին խուզարկեցին, շղթայեցին և նետեցին Բրիքսթոնյան բանտի խցերից մեկը։ Մի ժամից հետո նա առանց ձեռնաշղթաների հայտնվեց բանտի դարպասի մոտ։
Հոլանդիայում մերկ և շղթայակապ նրան դրեցին զամբյուղի մեջ, փակ զամբյուղը դրեցին ավելի մեծ զամբյուղի մեջ։ Եվ այդպես՝ 13 ավելի ու ավելի մեծ, փակ զամբյուղների մեջ։ Հինգ րոպեից զամբյուղները ծածկող վարագույրի ետևից հայտնվեց Հուդինին։ Բայց ամենազարմանալին այն էր, որ զամբյուղները անվնաս էին ու փակ։ Ձեռնաշղթաները առաջին, ամենափոքր զամբյուղի մեջ էին։
Գերմանիայում տասը րոպեում Հուդինին դուրս եկավ Բեռլինի Մոաբիտ բանտից։ Մինչ թերթերի լուսանկարիչներն ու հետաքրքրասերները նրան սպասում էին կենտրոնական մուտքի մոտ, նա սեղմեց փողոցի անկյունում հերթապահող ոստիկանի ձեռքը և հեռացավ։
Ռուսաստանում Հուդինին դուրս եկավ Բուտիրկայից և կալանավորներ տեղափոխող փակ վագոնից։
Ամերիկայում նա դուրս պրծավ մահապարտների խցից։ Գրող էդգար Դոքթորոլուն իր «Ռեթհայմ» վեպում Հուդինիի մասին գրում է. «Նա փախչում էր բանտի նկուղից, ամուր մեխված տակառից, հաստ փոստային պարկից, դաշնամուրի ցինկե փակ պատյանից, հսկայական գալվանական կաթսայից, ֆուտբոլի գնդակի, գրասեղանի ու երշիկի կեղևի միջից։ Նրա բոլոր փախուստները խորհրդավոր էին, որովհետև նա երբեք չէր կոտրում այն ամենը, ինչ իրեն կաշկանդում էր և նույնիսկ բաց չէր թողնում դրանք»

ՀԱՅԵՐԵՆ
Պլասկակուպցի-հարթաշուրթ շամպայն-փրփրագմփիչ
պռառեխ-գրգռաճեղք մակարոն-երկարակլորախմորածակ
ջենտլմեն-օրիորդապնդիչ սվեռլո-գայլիկոն
ջազ-պղնձաժխոր պլենդուզ-հատակապատաճեղքափայտ,
սավոկ-գոգաթիակ տրոլեյբուս-ինքնապոզասայլակ
ռաժոկ-կրկնահարթամռթաբրդիչ ավտոբուս- հանրակառք
տրակտոր- ինքնաբրդբրդիչ վանիլին-բնականին նույնական անուշահոտ նյութ
պրոթեզ – դընանդամ կոտլետ – խոփարկված համեմունքներով մամլուկ
Բադրիջանի զակատ-սմբուկի մայրամուտ ունիտազ-կոնքաթաս
ակվարիում-ձկնարան սինուս-ծոփք
տրամվայ-քարշակ ֆրակ – պոչազգեստ
Ֆունկցիայի գրաֆիկ – առույթի գծարք մանիկյուր-եղունգաներկ
մոդեմ-եղանակիչ սուրմա-ծարիր
պենոպլաստ-փրփրաթիթեղ

Ստորգետնյա թունելը վերջ կդնի ռուս-ամերիկյան սառը պատերազմին . La Repubblica
Չինաստանի գլխավորությամբ 34 երկրներ մեծ խանդավառությամբ են ընդունել Բերինգի նեղուցի հատվածում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն իրար կապող թունելի կառուցման գաղափարը, գրում է իտալական La Repubblica թերթը:
«Երկու երկրների միջև սառը պատերազմում իսկական վերջակետ կարող է դառնալ 150 կմ երկարությամբ ստորգետնյա թունելը: Այս նախագիծը եղել է ռուս մեծ գիտնական Դմիտրի Մենդելեևի մեծ երազանքը, և այն իրականություն կդառնա, եթե դրան չխոչընդոտեն նոր սառը պատերազմներն ու բաժանարար պատերը»,- գրում է Դանիելե Մաստրոջակոմոն:
Թերթի համաձայն` նախագծի իրագործման աշխատանքները կսկսվեն 2 տարուց, «այնուհետև պետք է սպասել մինչև 2030 թ.-ը»:
Worldlink կոչվող նախագիծը երկաթգծերի ցանց է, որը Ստամբուլը կկապի Վարշավային, այնուհետ Անդրսիբիրյան մագիստրալով կհասնի Սիբիրի ծայրամասին:
La Repubblica-ն գրում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց կապող ստորջրյա թունելի երկարությունը կրկնակի կգերազանցի Լա Մանշի թունելին: Մոտ 100 մետր տրամագծով խողովակում կկառուցվի ոչ միայն արագընթաց երկաթուղային ճանապարհ, այլև մարդատար ու բեռնատար ավտոտրանսպորտային մայրուղի:
«Ամենագլխավորը` այնտեղով կանցնեն նավթատար և գազատար, որոնցով հումքը կհասնի Հյուսիսային Ամերիկայի 48 նահանգներին»,- գրում է հոդվածագիրը:
Ըստ թերթի` նախագծին մասնակցել ցանկացող ընկերություններն եկամտի առավել մեծ հույսեր ունեն առևտրից:
Նախագծի ընդհանուր արժեքը 65 մլրդ դոլար է:

Opportunity մարսագնացն արթնացել է ձմեռային քնից
Opportunity մարսագնացը հաջողությամբ ձմեռել է Մարսում եւ այժմ վերսկսում է իր գիտական աշխատանքը գրեթե հինգ ամիս Մարսում գտնվող Գրիլի Հեյվն լեռան լանջին ննջելուց հետո, հաղորդում է NASA-ն: Մայիսի 8-ին մարսագնացը «կենդանացել է» եւ լանջով 3,67 մ ցած իջել:
Opportunity-ն արդեն 9-րդ տարին է Մարսում է: Ձմեռելու համար նա նախորդ տարվա դեկտեմբերից կանգ էր առել լեռան արեւկող լանջին: Նա աշխատել է նաեւ այդ ընթացքում. սպեկտրոմետրերի օգնությամբ ուսումնասիրել է լանջի ժայռային հատվածների բաղադրությունը:
Սարքի հետ աշխատող ինժեներները շարունակում են վերահսկել էներգիայի մակարդակը, որը սարքն ստանում է արեւային մարտկոցներից: Բանն այն է, որ դրանց վրա շատ փոշի է հավաքվել, եւ եթե քամին չցրի, մարսագնացի աշխատանքը կբարդանա:
Հենց Opportunity-ն էներգիայի բավարար պաշար հավաքի, կուղեւորվի հարավ`լանջերն ուսումնասիրելու, հաղորդում է «Նեդվիժիմոստ Ռոսիի»-ն:
Նույնական մարսագնացների զույգը`Opportunity-ն եւ Spirit-ը, Կարմիր մոլորակ են ուղարկվել 2003թ.` Exploration Rovers առաքելության շրջանակում: Նրանք մարս են հասել 2004թ.: Ծրագրվում էր, որ դրանք կաշխատեն 90 մարսյան օր, սակայն նրանց առաքելությունը շարունակվում է արդեն ավելի քան 5 մարսյան տարի:
Այժմ գործում է միայն մեկ սարքը: Մյուսը` Spirit-ը, 2009թ. ապրիլին խրվել էր ավազի մեջ եւ կորցրել 6 անիվներից երկրորդը:

Հայոց ցեղասպանության 97-ամյակին
. նվիրված միջոցառում Իրաքում .
Ապրիլի 27-ին Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:
Պատարագին ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, Իրաքում Վատիկանի դեսպան, գերպայծառ Ջորջո Լինգուան, քրիստոնեական համայնքների և այլ կրոնների ավանդապահության խորհուրդի նախագահի տեղակալ Ռաադ Ջալիլ Քաջաջին, հայ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
ՀՀ դեսպանության և բոլոր հայկական կազմակերպությունների անունից ծաղկեպսակներ զետեղվեցին խորանին:
Պատարագից հետո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Ապրիլի 28-ին Բաղդադի Հայ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդաց միության ատենապետը: Ձեռնարկի ավարտին ներկաներին իր խոսքն ուղղեց Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը:

Հնդկաստանում կայծակի հարվածից
. զոհվել է 14 մարդ .
Օրիս նահանգի արևելյան մասում գիշերը կայծակի հարվածից 14 մարդ է զոհվել, 10-ն էլ վիրավորվել:
Տեղի իշխանությունները ճշտում են, որ 5-ը Կհուրդա մարզում են զոհվել , 4-ը` Բալասորում, 3-ը Ջայպուրում,իսկ մեկը` Քատակում:
Սա առաջին դեպքը չէ. ապրիլի 30-ին Հնդկաստանի տաճարներից մեկում կայծակնահարությունից մահացել էր 9, 15 մարդ էլ այրվածքներ էր ստացել:
Հնդկաստանում ամեն տարի անձրևների սեզոնին կայծակնահարությունից մահանում են 100-ավոր մարդիկ
:

ՄԱԿ-ը պահանջում է Ամերիկան . վերադարձնել հնդկացիներին .
ԱՄՆ իշխանությունները պետք է հարազատ հողերը վերադարձնեն հնդկացիներին, հայտարարել է ՄԱԿ-ը: Այդ քայլով կփոխհատուցվի բնիկների նկատմամբ ավելի քան մեկդարյա ճնշումը ու կօգնի նրանց ու սպիտակների հաշտեցմանը, կարծում են ՄԱԿ-ում:
Հնդկացիներին սրբազան հողերը տալու կոչ է արել բնիկ ժողովրդի իրավունքներիՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ջեյմս Անայան: «Կորստի, օտարացման ու ստորացման զգացումը բոլոր հնդկացիների մեջ տարածված է»: Նրա խոսքով, երկար տարիներ հնդկացիներից խլել են հողերը, զրկել պաշարներից: Երբեմն սպիտակամորթները բնիկներից խլել են երեխաներին, խախտել նրանց հետ կնքած պայմանագրերը: Այդ ամենը կապված է եղել ռասսայական խտրականության հետ:
«Ես կոչ եմ անում վերադարձնել բնիկներին այն, ինչի նկատմամբ նրանք օրինական իրավունք ունեն: Հողերը վերադարձնելը կօգնի հնդկացիներին հաշտվել սպիտակամորթների հետ»:
Ամերիկյան հնդկացիները վաղուց են ԱՄՆ կառավարության հետ իրենց հողերի համար դատ ու դատաստանի մեջ: Այս տարվա ապրիլին Վաշինգտոնը որոշեց նրանց 1 մլրդ տրամադրել, որպես փոխհատուցում նրանց տարածքներից արտահանվող բնական պաշարների դիմաց:
Փոխհատուցման հայց էին ներկայացրել 41 ցեղեր, որոնք բնակվում են Կոլորադո, Յուտա, Նյու Մեքսիկո նահանգների տարածքում:

Lamborghini. 50 տարի շուկայում
Մոտ 18 ամիս անց Lamborghini ընկերությունը կնշի իր Ոսկե տարեդարձը. 2013թ. հոկտեմբերին այն դառնում է 50 տարեկան: Կես դար առաջ էր, երբ Ֆերուչիո Լամբորգինին (Ferruccio Lamborghini) հիմնադրեց այն ընկերությունը, որը կրեց իր ազգանունը և ստեղծված պահից իսկ լուրջ մարտահրավեր նետեց Ferrari-ին:
Այժմ ընկերության նորարար-նախագծողների միտքը զբաղված է այնպիսի մի մոդելի ստեղծմամբ, որը արժանի կլինի հոբելյանական անվավելուն և կներկայացնի ապրանքանիշի ողջ շքեղությունը, արագընթացությունը և խորհրդավորությունը:
Նախագծերից մեկն էլ Lamborghini Ferruccio ցուցանմուշն է՝ Սթեֆորդշիր համալսարանի տրանսպորտի դիզայներ, ուսանող Մարկ Հոլսթերի աշխատանքը: Հոսթլերի՝ ագրեսիվ և սուր ուրվագծերով մոդելում խառնված են Lamborghini-ի տարբեր ժամանակաշրժանների մոդելների բաղադրիչները՝ սկսած Countach-ից ու Miura-ից և ավարտելով Reventon-ով ու Aventador LP700-4-ով:
Ferruccio ցուցանմուշը նախատեսված է ունենալու 5լ V12 շարժիչ՝ կրկնակի տուրբոլիցքավորմամբ և ուղղակի ներարկման համակարգով:

Ինդոնեզիայի երկրաշարժի զոհերի մասին տեղեկություն է հայտնվել
Ինդոնեզիայում, ապրիլի 11-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով 5 մարդ է զոհվել, մեկի վիճակը շատ ծանր է: Հյուսիսային Սումատրայում փորձագետների 3 խումբ է աշխատում, որոնք պետք է գնահատեն բնակչությանը հասած վնասը: Մինչ այդ տեղեկություն կար, որ բնակավայրերը զգալի կորուստ են կրել:
Ընդհանուր հաշվով գրացվել է 29 ցնցում: Հզոր երկրաշարժի հետ կապված 28 երկրներում ցունամիի նախազգուշացում էր հայտարարված: Բարեբախտաբար, ցունամիի վտանգը չի հաստատվել:

Փոքրիկը 12 ժամ դիարանում անցկացնելուց հետո կենդանի է մնացել
Արգենտինայի հիվանդանոցներից մեկի աշխատակիցները փոքրիկին ծննդաբերության ժամանակ մեռած կարծելով, ուղարկել են դիահերձարանի սառցախցիկ, սակայն երեխան հրաշքով փրկվել է:
Դեպքը պատահել է ապրիլի 3-ին, Բուենոս Այրեսում:
Բժիշկներն Անալի Բաունթերին հայտնել են, որ ժամանակից շուտ ծնված երեխան մահացել է լույս աշխարհ գալուց անմիջապես հետո ու նորածնի մարմինը տեղավորել են սառցախցիկում:
“Ինձ անգամ թույլ չտվեցին տեսնել սեփական երեխայիս: Ինձ քնաբեր ներարկեցին, իսկ դստերս տարան”,սարսափով հիշում է երեխայի մայրը:
Ավելի ուշ Անալիին ու նրա ամուսնուն, այնուամենայնիվ թուլատրեցին հրաժեշտ տալ փոքրիկին: Նրան արդեն տեղավորել էին փոքրիկ դագաղում, չէ որ արդեն 12 ժամ էր անցել:
“Մենք մոտեցանք դագաղին ու փորձեցինք այն բացել. Շատ պինդ էր փակված: Մենք խնդրեցինք բացել այն, որ հրաժեշտ տանք մեր դստերը”, պատմում է փոքրիկի հայրը: Երբ բացեցին դագաղը, փոքրիկ Լուզ Մալագրոսը, որը ժամկետից 3 ամիս շուտ էր ծնվել, կենդանության նշաններ ցույց տվեց: “Սկզբում ինձ թվաց, որ հալյուցինացիա ունեմ: Ես չէի կարողանում հավատալ անգամ, երբ նա խուլ ձայներ էր հանում: Սկզբում մենք պատրաստվեցինք հեռանալ, որոշելով, որ դա մեզ թվում է, ապա, երբ վերջին անգամ շրջվեցինք` Միլագրոսը լաց էր լինում: Նա կենդանի էր”,պատմել է մայրը:
Պարզ չէ, թե ինչպես կարող էին բժիշկներն այդպես սխալվել: Հիմա փոքրիկի վիճակը կայուն է : 5 երեխայի մայր Անալիի համար սա իսկական բարոյական ցնցում էր: Ներկայումս փնտրվում են կատարվածի մեղավորները, որոնք կկանգնեն դատարանի առջև:

Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը գնահատվում է 72,64 մլրդ դոլար
Աշխարհի ամենահարուստ մարդու` մեքսիկացի Կարլոս Սլիմի կարողությունը անցած տարվա վերջից ավելացել է 13,7 տոկոսով և ներկայումս կազմում է 72,64 դոլար:
Միայն անցած տարի նրա կարողությունը գնահատվում էր 69 մլրդ դոլար: Մեքսիկացին արդեն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է մոլորակի ամենահարուստ մարդկանց առաջին հորիզոնականը:
Փորձագետները, վերլուծելով իրադրությունը, հանգել են այն եզրակացության, որ դրան նպաստել է երկրում տիրող հանգիստ իրադրությունը:

Աշխարհի ամենախելացի ազգը
Կանադական Օնթարիոյի Ուոթերլու համալսարանի գիտնականները կարողացել են որոշել, որ այդ ազգի ներկայացուցիչներն իրենց մտավոր զրագացման առավելագույն մակարդակին հասնում են արդեն կյանքի 25-րդ տարում` այդ տարիքում դառնալով այնքան խելացի, որքան մյուս ազգի ներկայացուցիչները` 40 տարեկանից հետո:
Ուսումնասիրության տվյալներով, նման ունակություններով են օժտված Ծագող արևի երկրի բնակիչները, որոնց մտավոր ունակությունների զարգացման պրոցեսն արմատապես տարբերվում է մյուս ազգերի նույնանման ցուցանիշից:
Համեմատության համար, Միացյալ նահանգների բնակիչները շարունակում են կատարելագործել մտավոր ունակությունները ողջ կյանքում, իսկ գլխուղեղի բարձրագույն արդյունավետության շրջանը նրանց մոտ համապատասխանում է 45-55 տարեկանի հետ: Ընդ որում, 75 տարեկանում ճապոնացիների միտքը դեռևս պարզ է ու ավելի սթափ,քան ամերիկացիներինը:

Իրկուտսկում ՉԹՕ են փնտրում
Իրկուտսկի Վիտիմ ավանի բնակիչները երեկ երկնքում լուսարձակում են նկատել, որն ուղեկցվել է սուլոցով: Դրանից հետո պայթյուն է լսվել և այդ օբյեկտը ընկել է` ենթադրաբար, ավանից 15 կմ հեռավորության վրա:
Մասնագետները երկու վարկած են դիտարկում. օբյեկտը արբանյակի կամ էլ երկնաքարի բեկոր է եղել (Ռոսավիացիայի արևմտասիբիրյան վարչության տեղեկացմամբ, նման տվյալներ չունեն, հետևաբար, ինքնաթիռի կամ էլ ուղղաթիռի անկման վարկածը բացառվում է):
«Ինչ է ընկել,կարող ենք ասել միայն սեփական աչքերով դեպքի վայրը տեսնելուց հետո միայն», -ասել է քաղաքապետը:

Խելացի ակնոցներ Google-ի կողմից:
Google-ը փորձարկում է մի նախագիծը, որը տարիներ առաջ կարող էինք հանդիպել ֆանտաստիկ ֆիլմերում: Նախագիծը կոչվում է Project Glass: Այն իրենից ներկայացնում է խելացի ակնոց, որի միջոցով հնարավոր է կատարել տեսազանգեր, լուսանկարել և նկարները տեղադրել սոցիալական ցանցերում, կարդալ նորություններ, օգտվել GPS-ի և ինտերնետի այլ ծառայություններից: Ակնոցները կառավարվում են ձայնային հրամաններով: Մի խոսքով դիտեք տեսահոլովակը և գնահատեք այս նոր նախագիծը: