Անդրե Մարի Ամպեր
Անդրե Մարի Ամպեր (ֆր՝ Andre Marie Ampere, ծնվ. 1755, հունվարի 22 Լիոն Ֆրանսիա, մահ. 1836, հուլիսի 10 Մարսել Ֆրանսիա) — ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
Նա ծնվել է լիոնցի ազնվականի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով։ 1820 մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անվամբ։
Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսական առաջին տեսությունը։
Ամպերի անունով են կոչել Ամպեր (Ա), Ամպեր—գալար (Ա–գ), Ամպեր—ժամ (Ա–ժ) միավորները։
Ամպերը էլեկտրական հոսանքի միավոր է, որը նախապես սահմանվել էր որպես՝1 Ա էլեկտրական այնպիսի անփոփող հոսանքի ուժն է, որը անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում։
Ավելի ուշ՝ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է՝ 1 Ա այն էլեկտրական անփոփող հոսանքի ուժն է, որն անցնելով վակումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից յուրաքանչյուրով՝ նրանց ամեն 1 երկարության վրա առաջ է բերում 2·10 −7 Ն փոխազդեցության ուժ։

Իշխան Խաչատրյան
Իշխան Գվիդոնի Խաչատրյան (հունվարի 19 1947 - դեկտեմբերի 4 2010), հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ականավոր գործիչ։
Կենսագրությունը
Ծնվել է 1947 թվականին Մարտունիում։ 1964թ. ավարտել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1969թ. ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` մաթեմատիկա մասնագիտությամբ: 1977թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, 1988թ. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, 1982թ. ավագ գիտաշխատողի, 1991թ. պրոֆեսորի կոչում:
Խաչատրյանը 1971-1989թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում, 1989թ. սկսած` Երևանի պետական համալսարանում: Սկսած 1979թ. դասվանդել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում, մինչև 1989թ. համատեղության կարգով, այնուհետև որպես հիմնական աշխատող` դիֆերենցիալ հավասարումներ ամբիոնի վարիչ պաշտոնում:
Հրատարակել է մեկ մենագրություն, համահեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի, ունի 32 գիտական ձեռնարկ:
Գիտական աշխատանքըԽաչատրյանի գիտական հոդվածները հիմնականում վերաբերվում են դիֆերենցիալ օպերատորների սպեկտրալ տեսության ուղիղ և հակադարձ խնդիրներին, ինչպես նաև դրանց կիրառություններին մաթեմատիկական ֆիզիկայի ոչ գծային որոշդիֆերենցիալ հավասարումների լուծման հարցում: Նրա կողմից լուծվել է բարձր կարգի երկանդամ դիֆերենցիալ օպերատորի վերականգման խնդիրը ըստ օպերատորի սեփական արժեքների: Խաչատրյանին հաջողվել է պարզել բարձր կարգիդիֆերենցիալ հավասարումների համար ձևափոխության օպերատորի գոյության պայմանները և լուծել բարձր կարգի դիֆերենցիալ օպերատորների համար ցրման հակադարձ խնդիրը: Մասնավորաբար, դուրս է բերել առնչություն ցրման տվյալների միջև, որի ստացման մեթոդը կիրառել է նաև մատրցային պոտենցիալով Շտուրմ-Լիուվիլի օպերատորի համար, և այդ դեպքում, ի տարբերություն հայտնի առնչության, ստացել է ավելի ընդհանուր, եզրային պայմանների նկատմամբ անփոփոխ տեսքի և նոր բովանդակություն կրող առնչություն, որն իրենից ներկայացնում է ցրման տվյալներով կառուցված որոշակի օպերատորի ինդեկսի համար բանաձև:

Ալեքսանդր Թալալյան
Ալեքսանդր Անդրանիկի Թալալյան (սեպտեմբեր 17 1928) հայ մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական հետազոտությունների բնագավառներն են հարմոնիկ անալիզ, օրթոգոնալ և եռանկյունաչափական շարքեր:
Կենսագրություն
Ծնվել է Շիրակի շրջանի Գետք գյուղում (Հայկական ՍՍՀ): 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում, որն ավարտելուց մեկ տարի անց` 1952 թվականին, որպես ասպիրանտ ընդունվել է Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ: 1956 թվականին Դ.Մենշովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, որը վերաբերում էր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը: 1956 թվականից մինչ օրս աշխատում է նախկինում Հայկական ՍՍՀ-ի, այժմ էլ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում, ընդ որում 1991-1997թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 1971 թվականից մինչ օրս Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժանմունքի ղեկավարն է: 1966-1968, 1970-1973 և 1988-1991 եղել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան:

Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացի (ծն. և մահվան թթ. անհայտ), 7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։
Ծննդավայրը և ուսումը
Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից: Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում: Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը: Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա: Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում: Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անց կացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության: Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին: Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ: Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը: Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։
Գիտական գործունեության ոլորտըՄեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի ևօդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում:
Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններինՊահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», « Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ: Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն: Ընդունելով երկրի գնդաձևությունը Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է` մյուսում գիշեր : Նա Ծիր Կաթինը համարում է “խիտ և աղոտ աստղերի կուտակում”: Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով: Արևի խավարումը բացատրում է Լուսնի` Արևի և Երկրի միջև գտնվելով: Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին: Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ:

Ռաֆայել Ալեքսանդրյան
Ռաֆայել Արամի Ալեքսանդրյան (մարտ 29 1923 մարտ 22 1988 ) հայ մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական հետազոտությունների բնագավառներն են Ֆունկցիոնալ անալիզ, Սոբոլևի դասի մասնական ածանցյալներով հավասարումներ, մաթ. ֆիզիկայի հավասարումներ, ընդհանուր տոպոլոգիա:
Կենսագրություն
Ծնվել է Գյումրիում (Հայկական ՍՍՀ): 1941-1945 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1948 թվականին Ս.Լ. Սոբոլևի ղեկավարությամբ Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը: 1949-1960թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում: 1954-1960թթ. ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ, 1978-1988 նույն ֆակուլտետի դեկան:

Ջոն ֆոն Նեյման
Ջոն ֆոն Նեյման (անգլերեն՝ John von Neumann, գերմաներեն՝ Johann von Neumann, ծնունդով՝ Յանոշ Լայոշ Նեյման, հունգարերեն՝ János Lajos Neumann, 28 դեկտեմբերի 1903, Բուդապեշտ — 8 փետրվարի 1957, Վաշինգտոն), ծագմամբ հունգարացի ամերիկյան մաթեմատիկոս, կարևոր ավանդ ունի քվանտային ֆիզիկայի, քվանտային տրամաբանության, ֆունկցիոնալ վերլուծության, ինֆորմատիկայի, և տնտեսագիտության բնագավառներում:
Առավել հայտնի է որպես համակարգիչների ժամանակակից ճարտարապետության նախահայր (այսպես կոչված ֆոն Նեյմանի ճարտարապետություն), քվանտային մեխանիկայում օպերատորների տեսության կիրառմամբ (տե՛ս՝ ֆոն Նեյմանի հանրահաշիվ), ինչպես նաև որպես Մանհեթենի նախագծի մասնակից և խաղերի տեսության ու վանդակային ավտոմատների ստեղծող:
Կենսագրություն
Ծնվել է 1903 թ.-ին` Բուդապեշտում, հարուստ հրեական ընտանիքում: 1911 թ.-ին նա ընդունվել է Լյութերական գիմնազիան: 1913 թվականին նրանց ընտանիքը ստացավ ազնվական տիտղոս և անվան ֆոն նախդիրը: 30-ական թ.-ներին ԱՄՆ-ում նրա անունը վերափոխվեց Ջոնի: Հայտնի է որպես ժամանակակից համակարգիչների ճարտարապետության նախահայր, ինչպես նաև Մանհեթենյան նախագծի մասնակից և խաղերի տեսության ստեղծող: Ջոն Ֆոն Նեյմանը մահացել է ոսկորային քաղցկեղից 1957 թ.-ին:

Պյութագորաս
Պյութագորաս (մոտ 569 - 475 Մ.Թ.Ա., հունարեն՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անվամբ կոչված Պյութագորասի թեորեմով։
Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել Մ.Թ.Ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամենը կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։
Կենսագրություն
Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով ՀարավայինԻտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև շարժվելը արևմուտք՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։
Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն։
Պյութագորասի հայտնի թեորեմը ուղղանկյուն եռանկյունների մասինՊյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց մաթեմատիկոսներ։ Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողները նույնպես թույլատրվում էին այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ակուսմատիկոսներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։
Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Ցիցերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։

Ըստ Յամբլիքոսի, պյութագորացիները վարում են կազմակերպված կյանք, կազմված կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից։ Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին օրհներգեր նվիրված Ապոլլոնին, օգտագործում էին քնարը հոգու և մարմնի հիվանդություններ բուժելու նպատակով և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում։
Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Ցիցերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։
Մարտին Գարդներ
Մարտին Գարդները (անգլերեն՝ Martin Gardner) (1914, հոկտեմբերի 21 – 2010, մայիսի 22) ամերիկացի մաթեմատիկոս և գիտական գրող է եղել՝ մասնագիտացված ժամանցային մաթեմատիկայի մեջ, ում հետաքրքրությունների նաև պարունակում էին աճպարարությունը, կեղծգիտությունը, գրականությունը (հատկապես Լուիս Քերոլի գրվածքները), փիլիսոփայությունը, գիտական թերահավատությունը, և կրոնը: 1956-ից մինչ 1981 թվական նա Scientific Americanհասարակական գիտական ամսագրի «Մաթեմատիկական Խաղեր» սյունակի գրողն էր:
Էվկլիդես
Էվկլիդեսը (հունարեն` Ευκλείδης Ք.Ա. 4-րդ կամ 3-րդ դար) հին հույն մաթեմատիկոս էր, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում։ Նա ծնվել է Աթենքում, Պտղոմեոս առաջինի ժամանակներում։ Թագավորի հրավերով Ալեքսանդրիա մեկնելուց հետո Էվկլիդեսը հիմնում է մաթեմատիկական դպրոց, երբ արդեն հույն մաթեմատիկոսները հավաքել էին երկրաչափական փաստերի հսկայական պաշար։ Սակայն այդ պաշարը դեռևս բավարար չէր դասավանդելու համար։ Այդ հանգամանքից ելնելով` Էվկլիդեսը գրում է իր առաջին աշխատությունը` «Սկզբունքները»։
Աշխատանքները
Սկզբունքները
«Սկզբունքները» (լատիներեն` Elementa) Էվկլիդեսի ամենակարևոր աշխատությունն է։ Այն կազմված է 13 հատորներից, որանցից առաջինն ամբողջովին նվիրված է եռանկյուններին և վերջիններիս հատկություններին, 2-րդում տրվում են բազմանկյունը հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ, 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը` ներգծյալ և արտագծյալ բազմանկյունների, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ գլուխներում բերվում է համեմատականությունների երկրաչափական շարադրանքը, 6-րդը նվիրված է նմանություններին, իսկ վերջին 3-ը` տարածաչափությանը։ «Սկզբունքները» ստացավ տրամաբանական այնպիսի շարադրանք, որն իր ապրած երկու հազարամյակներում ի զորու չեղավ գերազանցել ոչ ոք։ Այս աշխատությունն իր հազարամյակների պատմության ընթացքում ստացել է բազում մեկնաբանություններ, որոնցից առաջինը ներկայացնում է Հին Հունաստանում մաթեմատիկայի պատմական զարգացման կարևորագույն փաստերը։ Դարեր շարունակ «Սկզբունքները» եղել է երկրաչափության միակ դասագիրքն աշխարհում, իսկ այսօր, չնայած, որ սակավաթիվ երկրներում են դասավանդում այդ գրքով, երկրաչափության բոլոր դասագրքերի հիմքում շարունակում է կանգնել հենց «Սկզբունքները»։
Այլ աշխատանքներըԷվկլիդեսի գրչին պատկանում են մի շարք այլ աշխատություններ, որոնցից են.

- «Data»-ն, որը սերտ կապված է «Սկզբունքների» հետ.
- «Պատկերների բաժանման մասին», որից պահպանվել է միայն արաբերեն թարգմանության մի մասը, և որը պատմում է պատկերների` հավասար կամ տրված հարաբերությամբ 2 կամ ավելի մասերի բաժանման մասին.
- «Phaenomena»` նվիրված տարածական երկրաչափությանը և աստղագիտությանը։
Թալես Միլեթացի
Թալես Միլետացի (հին հունարեն` Θαλῆς ὁ Μιλήσιος, մ.թ.ա. 640/39-546/39) - հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։
Ծնվել է Միլետոս քաղաքում։ Թալեսը միլետյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլետոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։
Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանումտարին 365 օր, առաջինը գտավ Փոքր Արջի համաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները

Մաթեմատիկա
Հույն մաթեմատիկոս Պյութագորասը համոզված էր, որ մաթեմատիկան իր մեջ պարունակում է ողջ Տիեզերքի գաղտնիքները, և որ որոշ թվեր մոգական են:Դժվար է գտնել մարդկային գործունեության մի բնագավառ, որտեղ չզգացվի առարկաները որոշակի կարգով խմբավորելու և հաշվելու, դրանց չափերը, ձևն ու փոխադարձ դիրքը որոշելու անհրաժեշտություն: Մաթեմատիկան հենց այդ գիտելիքների ու հմտության ամբողջությունն է. այն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը: Մաթեմատիկայի հիմնական բնագավառներից են թվաբանությունը, երկրաչափությունն ու հանրահաշիվը: Այսպես կոչված «մաքուր» մաթեմատիկոսներին հետաքրքրում են ամենաբազմազան վերացական խնդիրներ, օրինակ՝ տարբեր թվերի և պատկերների միջև եղած հարաբերակցություններն ու ընդհանուր օրինաչափությունները: Այլ մաթեմատիկոսներ զբաղվում են մաթեմատիկայի նվաճումները տարբեր բնագավառներում, օրինակ` բնական գիտություններում և ճարտարագիտական մշակումներում կիրառելու հարցերով:Մաթեմատիկական հաշվարկների հիման վրա են կառուցվում ժամանակակից ամենաբարդ սարքերը՝ համակարգիչներն ու տիեզերանավերը:Մաթեմատիկան զարգանում և փոփոխվում է զուտ մաթեմատիկական հետաքրքիր խնդիրների (նաև խաղերի) հայտնաբերման ու դրանց լուծման ճանապարհով: Աշխարհի մաթեմատիկոսները հաճախ միմյանց հետ քննարկում են առավել կարևոր խնդիրներն ու որոշում, թե ովքեր են ճիշտ լուծումներ գտել: Մաթեմատիկայի պատմությունիցՄարդիկ մաթեմատիկայով զբաղվել են անհիշելի ժամանակներից: Սակայն մաթեմատիկան զարգացման որոշակի մակարդակի հասավ Հին Հունաստանում, որտեղ ամենահայտնի մաթեմատիկոսներից էր Պյութագորասը: Նրան հռչակ բերեց երկրաչափության մեջ հայտնաբերած իր մի թեորեմը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի մեծությունների միջև, և հայտնի է Պյութագորասի թեորեմ անունով:Բազմաթիվ հայտնի մաթեմատիկոսներ իրենց տաղանդը դրսևորել են դեռևս վաղ տարիքում: XVII դարի ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալը հանրահաշվի մասին իր աշխատությունը հրապարակել է ընդամենը 16 տարեկանում, իսկ 20 տարեկանում ստեղծել է թվերը գումարող և հանող մեքենա: Նա նաև աշխատություններ է գրել հավանականության տեսության մասին: Շուրջ 150 տարի առաջ մաթեմատիկան 2 աստղագետների՝ ֆրանսիացի Լևերիեին և անգլիացի Ադամսին, հուշեց, որ Ուրան մոլորակի շարժման դիտվող փոքր շեղումները կարելի է բացատրել նրանից այն կողմ` Արեգակից հեռու ընկած ուղեծրով շարժվող անհայտ մոլորակի ազդեցությամբ: Այս 2 աստղագետները հաշվարկեցին ու գտան երկնքի այն տիրույթը, որտեղ հարկավոր էր փնտրել այդ մոլորակը, և երբ աստաղադիտակն ուղղեցին այնտեղ, իսկապես տեսան մի նոր մոլորակ: Դա Նեպտուն մոլորակն էր:Երբեմն մաթեմատիկական հայտնագործության կարող է հանգեցնել մաթեմատիկայի հետ ասես կապ չունեցող որևէ հարցի լուծում: Այսպես, օրինակ` մեզանից շուրջ 350 տարի առաջ գերմանացի գիտնական Իոհան Կեպլերը մի անգամ ուշադրություն դարձրեց, թե գինեվաճառներն ինչպես են որոշում գինու ամենաբազմաձև տակառների տարողությունը. նրանք փայտե ձողով չափում էին տակառի բերանի անցքի և հատակի ամենահեռավոր կետի միջև եղած հեռավորությունը: Խորամուխ լինելով խնդրի էության մեջ՝ Կեպլերն ստացավ տակառի, կիտրոնի, խնձորի, սերկևիլի և, նույնիսկ, չալմայաձև մարմինների ծավալները հաշվելու բանաձևեր: Հետագայում դրանք ուրիշ գիտնականների օգնեցին ստեղծելու մաթեմատիկական նոր գիտություն՝ ինտեգրալ հաշիվը, առանց որի այժմ չեն կարող աշխատել ո՜չ ճարտարագետները, ո՜չ ֆիզիկոսները:Մաթեմատիկան օգնում է նաև կանխատեսելու եղանակը, հաշվարկելու շենքերի կամարների կառուցումը, արբանյակների ուղեծրերը և այլն:Մաթեմատիկան զարգացած է եղել նաև հին և միջնադարյան Հայաստանում, որի տարածքում հայտնաբերված ամենահին աղբյուրները մ. թ. ա. IX–VII դարերի սեպագիր արձանագրություններն են: Դրանք վկայում են, որ դեռևս այն ժամանակ օգտագործվել է թվարկության որոշակի համակարգ. հատուկ պայմանանշաններով գրվել են ամբողջ ու կոտորակային թվեր, կատարվել գումարման ու հանման գործողություններ: Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը: Հայոց գրերի գյուտից հետո բացված դպրոցներում, ապա նաև համալսարաններում դասավանդվել են նաև մաթեմատիկա և այլ բնական գիտություններ: Հայերն իրենց այբուբենի տառերն օգտագործել են նաև իբրև թվանշաններ, ստեղծել թվարկության հայկական այբբենական համակարգ:Մեզ հասած հայերեն մաթեմատիկական առաջին ձեռագրերն են VII դարի գիտնական Անանիա Շիրակացու թվաբանության դասագիրքը՝ գումարման, հանման, բազմապատկման ու բաժանման աղյուսակներով, խնդրագիրքը և խրախճանականները: Հետագայում գրվել են նոր դասագրքեր, թարգմանվել հատկապես հույն հեղինակների մաթեմատիկական երկերը: Էվկլիդեսի հիմնական աշխատությունը՝ «Սկզբունքները», առաջինը հայերն են թարգմանել բնագրից: Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը կոչվում է «Արհեստ համարողության» և լույս է տեսել 1675 թ-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:Կյանքը, մարդկանց գործունեությունը, զարգացող տեխնիկան և մյուս գիտությունները նորանոր խնդիրներ են առաջադրում: Դրանք վճռելու համար մաթեմատիկոսները մշակում ու ստեղծում են նորանոր եղանակներ ու տեսություններ: Իսկ այժմ բազմաթիվ ամենաբարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս անփոխարինելի օգնական են համակարգիչները:
Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրողին հարող այգում 1976 թ-ին տեղադրվեց մի բազալտե քանդակ՝ Պեպոյի հուշարձանը, որի ճարտարապետն է Մ. Գրիգորյանը, քանդակագործը՝ Գրիգոր Ահարոնյանը։ Այստեղ քանդակագործը վերարտադրել է գրական կերպարի արտաքին և ներքին հուզական, հոգեբանական նկարագիրը։ Դիտողի և քանդակի միջև անմիջապես հաստատվող մտերմիկ կապի շնորհիվ հուշարձանը ոչ այնքան մոնումենտալ, որքան կամերային տպավորություն է թողնում։
Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսները ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով։ Սունդուկյանը սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871–ի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն։
«Պեպո» հայկական թատերգական կինոնկարը լույս է տեսել 1935 թվականին: Առաջին հայկական հնչյունային կինոնկարն է հանդիսանում: Ռեժիսորներն են Համո Բեկնազարյանը և Արմեն Գուլակյանը, իսկ սցենարի հեղինակն է Համո Բեկնազարյանը։

Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն». Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր: Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի)` Սունդուկյանը թատրոն է բերել «հալալ» աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են: Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները, ի վերջո «դատ» է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը:«Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է և հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի և Նոր Նախիջևանի բարբառի:Սունդուկյանի մյուս կատակերգությունները նույնպես ունեն սոցիալական մեծ հնչողություն: